-
20.02.2013|
16:50
Վիկտոր Սողոմանյանը հաղորդել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտերկրից զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
-
20.02.2013|
16:48
Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում իր գրանցած արդյունքներից հետո ուրախությունից պատրանքների մեջ է ընկել ու էմոցիոնալ հայտարարություններ է անում:
-
20.02.2013|
16:47
Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:
-
20.02.2013|
12:45
Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
-
20.02.2013|
12:18
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ 2-րդ 5-ամյա պաշտոնավարման ժամկետով, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։ «Երկուշաբթի հայաստանցիներն ընտրությունների էին գնացել՝ զգալի նախապատվությամբ, որպեսզի պարոն Սարգսյանը հաղթի ու կայունություն ապահովի մի երկրում, որը գնալով ավելի կարևոր դաշնակից է դառնում ԱՄՆ-ի համար՝ Իրանի միջուկային ամբիցիաներին հետևելու հարցում»,- գրում է թերթը: NYT-ը նկատում է, որ չնայած Սարգսյանի հաղթանակի՝ ամիսներ առաջ կանխատեսված լինելուն՝ նախընտրական քարոզարշավում որոշ անսպասելի զարգացումներ են եղել. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը:
-
20.02.2013|
11:33
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց ձայների հաշվարկը Հայաստանի բոլոր 1988 ընտրատեղամասերում` արձանագրելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Նախնական տվյալների համաձայն, իշխող Հանրապետականի թեկնածուն վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը:
-
19.02.2013|
17:15
Անդրիաս Ղուկասյանի «ծոմը» ավարտվեց: Ազգային ակադեմիայի դիմաց հացադուլի նստած Ղուկասյանն այսօր տուն է գնացել, այլ խոսքով, լքել է հացադուլի վայրը: Նրան ուղեկցել են ոստիկանները` իրենց հետ տանելով նախագահի թեկնածուի «կահ-կարասին»`աթոռը, վրանն ու մնացած իրերը: Տարածքից հեռացել են նաև շտապօգնության աշխատակիցներն ու հսկող ոստիկանը:
-
19.02.2013|
16:30
«Յուրաքանչյուր ընտրություն աչքի է ընկել կեղծիքների որոշակի տեխնոլոգիայով, բայց այս նախագահական ընտրություններում կիրառվեցին բոլոր տեսակի կեղծիքների տեխնոլոգիաները` և ահաբեկում, և գայթակղելու հնարք, և լցոնումներ, ձայներ գողանալ, անվավեր համարել և այլն, բայց այդ ամենի հետ մեկտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-
19.02.2013|
00:50
Շաբաթը, ինչպես հայտնի է, սկսվում է երկուշաբթի օրվանից: Թեպետ կան երկրներ, որ շաբաթվա սկիզբը համարում են կիրակին: Հայերս նախընտրում ենք երկուշաբթին: 2013-ի փետրվարին, վեցերորդ անգամ նախագահ ընտրելիս, մենք առաջին անգամ ընտրում էինք երկուշաբթի օրը: Օրն արևոտ էր, բայց ցրտոտ: Ընտրողները հևիհև ընտրատեղամասեր չէին շտապում, բայց 1988 ընտրատեղամասերում եղավ նրանց կեսից ավելին հաստատ:
-
19.02.2013|
00:36
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին այսօր հանդիպեցի Էրեբունու 13/19 ընտրատեղամասում: Ինչպես ինքն ասաց, ընդամենը իր կնոջ ազգակիցներին է ուղեկցել:
ն արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am